Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց


Երգչուհի Նադեժդա Սարգսյանը հիվանդանոցում է։ Նա գտնվում է Նաիրի բժշկական կոենտրոնում, այս մասին տեղեկանում ենք` Tert.am Life -ից: Աղբյորի տեղեկություններով` երգչուհու վիճակը ծանր է։

Նաիրի բժշկական կենտրոնի ընդունարանից հայտնեցին, որ երգչուհու վիճակի մասին տեղեկություն տրամադրել իրավասու չեն, իսկ Քիմիոթերապիայի բաժնի վարիչ Լևոն Բադալյանն այս պահին տեղում չէ։

Նշենք, որ այս շրջանում Էմմին Հայաստանում է։ Ինստագրամի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել մայրիկի առողջական վիճակի մասին.

«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր:
Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»։

Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է առողջական վիճակի բարդ շրջափուլերը։

EXCLUSIVElife.am-ը առողջություն է մաղթում Նադեժդա Սարգսյանին։