«Հարսանիք թիկունքում» ներկայացումը հյուրախաղերով Երևանում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս ներկայացման վրա շուրջ մեկ տարի աշխատել են, որի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 30-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Անահիտ Աղասարյանի Հարսանիք թիկունքում բեմադրությունն արդեն այսօր կարող են դիտել նաև Երևանում:
Ասուլիս սկզբում Տիգրան Վիրաբյանը նկատեց, որ ժամանակին մարդիկ գալիս էին Գյումրի՝ ներկայացում նայելու, լավ երաժշտություն լսելու: Հիմա վստահ է՝ հին ժամանակները վերականգնվում են. «Մեկ ամսվա ընթացքում տաս հազար հանդիսատես ունենալը կարևոր ցուցանիշ է: Լավ PR-ը կարող է լսարան ապահովել մինչև առաջին երկու ներկայացումը, որից հետո որոշիչ է մարդկանց արձագանքները ու ստացած տպավորությունները»:
«Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերսներին: Պիեսի հիմքում մի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են միակ ազավակին ամուսնացնել: Ներկայացվում է ապրիլի 2-ի դեպքերը և թե ինչպես են տարբեր ծայրում ապրող ընտանիքի հարզատները գալիս մասնակցելու հարսանիքին: Սակայն պատերազմի արդյունքում հարսանիքը կիսատ է մնում, իսկ հերոսը լքելով հարսնացուին՝ գնում է պատերազմ:







