«հանեք ձեր դեմքերից մշակութային դեսպանների դիմակները ու տժացեք նաև «ՀԱՅԿԱԿԱՆԻ տակ»։Ամոթ չի՛ ». Նարեկ Բավեյան
«Ինձ համար ուղղակի ծիծաղելի է,երբ մարդիկ այսպես ասած տժում են ռուսական, եվրոպական կամ ամերիկյան попсовый երգերի ներքո ու համարում են,որ իրենք լավ music են լսում ու սիրում։ Մենք ՀԱՅԿԱԿԱՆի տակ չենք պարում դեմքերով։Հարգելիներս, եթե попсовый երգը արտասահմանյան ծագում ունի, դա դեռ չի նշանակում, որ ավելի բարձր արժեք ունի քան հայկական 6/8 ասվածն ու տմբլը-տաշին։ Դա նույն թեթեվ, ժամանցային-պարային երաժշտությունն է,որը ոչ մի երկրում չի ներկայացնում ու անգամ չի էլ հավակնում ներկայացնելու ազգ-մշակույթ ու բարձր արվեստ։ Մշակույթ ներկայացնում են դասականով, զուլալ ժողովրդականով։ Էստրադային-ջազային երաժշտությունով (եթե դրա տակ հասկանում ենք Բաբաջանյանական, Օրբելյանական, Ամիրխանյանական, Էլվինա Մակարյանական, Տաթևիկ Հովհաննիսյանական ու նման որակ տվող մյուս մարդկանց երաժշտությունը)։
Էնպես որ թեթև տարեք,ու եթե եկել եք խնջույքի հանեք ձեր դեմքերից մշակութային դեսպանների դիմակները ու տժացեք նաև «ՀԱՅԿԱԿԱՆԻ տակ»։Ամոթ չի՛ :
Հ.Գ.
Իմ տեսած ռեստորանային ու «էստրադային» երաժիշտներից կամ երգիչներից որևէ մեկը երբեք չի ասել որ ինքը այդ երաժշտությունով մշակույթ է ներկայացնում։ Էտ մարդիկ ազնիվ են ու հստակ գիտեն ինչ են անում ու ինչ նպատակով։ Խնդիրը մեր մեջ չի՛։ Խնդիրը էն մարդկանց մեջ է ովքեր լսում են մեզ ու փնթփնթում են, թե էս ինչ վատնա էս հայկական երգարվեստը։ Էդպես ասողները երաժշտական արժեհամակարգի լուրջ խնդիրներ ունեն։
Կա՛ հայկական լավ երգարվեստ, բայց ամեն քայլափոխի չի հանդիպում։ եթե ուզենաք կփնտրեք, կգտնեք ու կլսեք»- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Նարեկ Բավեյանը։





