Դիզայներ Գեղամ Շերոյանը բացահայտում է՝ «Славянский базар 2018»-ի Հայաստանը ներկայացնող մասնակցի ոճը, և թե ինչ է կրելու երգիչը և ժյուրիի անդամ Մգեր Արմենիան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիզայներ Գեղամ Շերոյանը բացահայտում է՝ «Славянский базар 2018»-ի Հայաստանը ներկայացնող մասնակցի ոճը, և թե ինչ է կրելու երգիչը և ժյուրիի անդամ Մգեր Արմենիան


«Славянский базар 2018» միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգիչ Վոլոդիա Աթանեսյանը: Երգչի հագուստի դիզայնով զբաղվում է դիզայներ, ոճաբան Գեղամ Շերոյանը: Դիզայները մեզ հետ զրույցում ներկայացրեց թե ինչ հագուստ է կրելու մեր մասնակիցը: 

 «Նախ շնորհակալություն Հայաստանյան պատվիրակությանը երգի մրցույթում, որպես դիզայներ ինձ վստահելու համար։ Վոլոդիա Աթանեսյանը երգի կարևորագույն այս մրցույթում հանդես կգա երեք տարբեր երգերով, որոնք կունենան տարբեր հագուստներ: Առաջին հագուստը կրելու է «Կյանք ու կռիվ» երգիկատարման ժամանակ, երկրորդ երգը Բաբաջանյանական է, որտեղ պահելով դասականը նոր շունչ եմ տվել հագուստին, երրորդ երգի հագուստը դասական է, քանի որ կատարում է ` Ալեսանդրո Սաֆինաի հսյտնի «Լունա» երգը»-, մեզ հետ զրույցում ասաց Գեղամը :
Դիզայները մեզ բացահայտեց այն, որ «Славянский базар 2018»  մրցույթի ժյուրիի կազմում լինելու է սիրված երգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան, ում հագուստների հեղինակը նույնպես ինքն է: Թե ինչ է կրելու Մգերը այդ օրը դիզայները թողեց գաղտնի: Հիշեցնենք, որ մեր մասնակցի առաջին ելույթը մրցույթում կլինի հուլիսի 13-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում :