«Անհայտ հասցե-3» և «Աստղածնունդ» նախագծերը շուտով կրկին եթերում կլինեն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անհայտ հասցե-3» և «Աստղածնունդ» նախագծերը շուտով կրկին եթերում կլինեն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Շուտով հեռուստաեթերում կրկին կցուցադրվի «Անհայտ հասցե-3» և «Աստղածնունդ» հաղորդաշարերը, որոնք բացառիկ են իրենց տեսակով:
Նախագծերի մասին EXCLUSIVElife.am-ը զրուցել է նախագծի հաղորդավար` Արայիկ Համբարձումյանի հետ:


«Ուզում եմ նշել, որ այս օրերին զբաղված եմ միանգամից երկու նախագծերով ՝ «Անհայտ հասցե-3» և «Աստղածնունդ»։ Այս օրերին ես և նախագծի պրոդյուսեր Սահակ Ասատրյանը ընդունում ենք «Անհայտ հասցե»-ի երրորդ եթերաշրջանի մասնակիցների մասնակցության հայտերը, իսկ արդյունքները կամփոփենք հունիսի 23-ին։ Այդ օրը պարզ կդառնան նոր եթերաշրջանի մասնակիցների անունները»,- մեզ հետ զրույցում ասաց Արայիկը, ով տեղեկացրեց, որ` «Անհայտ հասցեն» էքստրեմալ ռեալիթի շոու է, որն իրականացվում է վայրի բնության գրկում։

Արայիկ Համբարձումյանը խոսեց նաև նախագիծը դժվարությունների մասին.
 «Այս նախագիծն իրականացնելը բավականին բարդ է, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր։ Պետք է նշեմ, որ այս եթերաշրջանն առավել հետաքրքիր ու ինտրիգային է լինելու, որովհետև ես և Սահակը ոչմի ջանք չենք խնայում այն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Իսկ վերջում ուզում եմ նշել իմ շատ սիրելի և հավատարիմ հեռուստադիտողների համար, որ Աթվ-ի նոր եթերաշրջանում կհեռարձակվի նաև բոլորի կողմից այդքանշատ սիրվսծ և սպասված Արթուր Թամազյանի հեղինակային «Աստղածնունդ» հեռուստանախագիծը։ Ինչպես «Անհայտ հասցեն» այնպես էլ «Աստղածնունդը» կհեռարձակվեն «Ա Թի Վի» հեռուստաընկերության եթերով»,-  EXCLUSIVElife.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում ասաց Արայիկ Համբարձումյանը։





Նյութը` Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ