«Իհարկե ցանկությունս մեծ է ապրել և զբաղվել իմ սիրած գործով Հայաստանում, բայց...» Գոռ Եփրեմյանը «Ուշացած սեր» հեռուստասերիալի և հայրենիք վերադառնալու մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իհարկե ցանկությունս մեծ է ապրել և զբաղվել իմ սիրած գործով Հայաստանում, բայց...» Գոռ Եփրեմյանը «Ուշացած սեր» հեռուստասերիալի և հայրենիք վերադառնալու մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



«USArmenia» հեռուստաընկերությունը սկսել է նոր սերիալի ցուցադրությունը, որը նկարահանվում է ԱՄՆ-ում: Սերիալում հանդես են գալիս ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնի դեմքեր:
Նոր սերիալը կոչվում է` «Ուշացած սեր», որի գլխավոր հերոսը երգիչ-դերասան` Գոռ Եփրեմյանն է:
Սերիալի գլխավոր հերոս` Գոռ Եփրեմյանը  EXKLUSIVElife.com-ի հետ զրույցում պատմել է մանրամասները և տրամադրել լուսանկարներ:

« «Ուշացած սեր» հեռուստասերիալում գլխավոր հերոսներից` Դավիթի կերպարը մարմնավորում եմ ես։ Ստացված և հետաքրքիր կերպար է։ Շատ նմանություններ կան իմ և Դավիթի միջև։ Ծանոթանալով սցենարին շատ սիրով ընդունեցի առաջարկը։ Ինձ համար շատ կարևոր է սցենարը, որակը, դերը։ Կերպարը բացասական թե դրական կլինի էական չի, կարևորը ասելիք ունենա։ Դավիթը բարի, հումորով, սկզբունքային երիտասարդ է։ Հեռուստադիտողը ընթացքում կբացահայտի Դավիթի կերպարի մյուս կողմերը»- ասաց Գոռը։


Արդեն մի քանի տարի է ինչ Գոռը հանդես է գալիս սերիալներում, ֆիլմերում և  մարմնավորում գլխավոր հերոսին,  ըստ դերասանի այս սերիալը կտարբերվի մյուսներից. «Հանդես եմ եկել մի քանի հեռուստասերիալներում, նաև գեղարվեստական ֆիլմում։ Անուշիկ Պետրոսյանի սցենարները շատ հետաքրքիր են, տարբերվող և սիրված։ Սերիալի հետագա զարգացումները անկանխատեսելի է։ Սերիալում կա սեր, կիրք, հույզեր, դավաճանություն, թախիծ, լարվածություն»։

Գոռից հետաքրքվեցի «Ուշացած սեր» հեռուստասերիալի  մեսիջի և նպատակի մասին.
«Սա պատմություն է, որը շատերի կյանքում հանդիպում է։ Չեմ կարծում, որ սերիալը նպատակային մեսիջ է։ Իհարկե կուզենամ ինչ որ չափով դաստիրակչական լինի։ Մարդիկ հայտնվում են այս կամ այն իրավիճակում։ Մի գուցե շատ հեռուստադիտողներ կերպարում կտեսնեն հենց իրենք իրենց, կամ իրենց պատմությանը կնմանեցնեն և կողքից դիտելով ավելի ճիշտ կգնահատեն իրավիճակը և հուսանք որևէ բան կփոխեն կամ կկանխեն իրենց կյանքում։»,-ասաց Գոռը, ով նաև խոսեց այն մասին թե ինչով է տարբերվում` «Ուշացած սեր» հեռուսասերիալը  այսօր դաշտում եղած սերիալներից. «Հեռուստասերիալը կտարբերվի սցենարով, որակով, հետաքրքիր զարգացումներով, կլինեն նոր կերպարներ, ովքեր առաջին անգամ են իրենց քայլերը անում այս դժվար բայց շատ սիրելի և հետաքրքիր ասպարեզում»։


Զրուցակցիցս հետաքրքվեցի արդյոք ունեցել է առաջարկ հանդես գալ Հայաստանում նկարահանվող սերիալներում և եթե լինի առաջարկ արդյոք կվերադառնա հայրենիք աշխատելու որպես դերասան և երգիչ:
«Առաջարկներ լինում են, սակայն ֆիզիկապես դա համատեղել անհնարին է։ Հեռավորությունը խանգարում է։ Իհարկե ցանկությունս մեծ է ապրել և զբաղվել իմ սիրած գործով Հայաստանում, բայց.... Հիմա ապրում եմ ԱՄՆ-ում, ուրախ եմ, որ այստեղ նույնպես զբաղվում եմ իմ սիրած գործով»:

 «Համոզված եմ "Ուշացած սեր" հեռուստասերիալը կսիրվի։ Շուտով հեռուստասերիալի սաունդթրեքը տեսահոլովակի տեսքով կհանձնենք հեռուստադիտողի դատին։ Շնորհակալ եմ սցենարիստ՝ Անուշիկ Պետրոսյանին Դավիթի կերպարի և հեռուստասերիալի սաունդթրեքը վստահելու համար։ Անչափ շնորհակալ եմ իմ երկրպագուներին, որ միշտ ակտիվ հետևում են իմ գործունեությանը։ Դուք ինձ ուժ ու եռանդ եք տալիս, ոգևորում և պարտավորեցնում ավելի շատ աշխատել և ուրախացնել իմ նոր երգերով և դերերով»,- մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում եզրափակեց Գոռ Եփրեմյանը։



 Նյութը` Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները տրամադրեց Գոռ Եփրեմյանը