Հունիսի 5-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկ Պետրոսյանը ներկայացավ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» նոր ներկայացմամբ: Առաջին անգամ բեմում երգիչ, դերասանը միայնակ էր` առանց իր բենդի, չնայած դրան` one man show-ն հագեցած էր երգերով եւ երաժշտությամբ:
Այս անգամ սցենարը 98%-ով բաղկացած է եղել քաղաքականությունից, սակայն ըստ Հայկի սա բարի ներկայացում է, իր սուր անկյուններով:
Հանդիսատեսը ներկայացմանը և նույն այդ «սուր անկյուններով հումներին» արձագանքեց բուռն ծափողջյուններով, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայկի այս ներկայացումը ևս սիրվեց և ընդունվեց հանդիսատեսի կողմից: