Արամեն և Աննան ծնողական քաղցրությունը զգալուց հետո զույգն արդեն ուզում է երկրորդ երեխան ունենալ.ՖՈՏՈ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամեն և Աննան ծնողական քաղցրությունը զգալուց հետո զույգն արդեն ուզում է երկրորդ երեխան ունենալ.ՖՈՏՈ



Արամեի և Աննայի դուստրը` Աննա Մարիան, այսօր դառնում է 1 տարեկան։ Ծնողները որոշել են 1–ամյակի օրը մկրտել փոքրիկին, իսկ քավորի դերը ստանձնել է իրենց ընտանիքի ընկերը` Երեմին,  որի հետ մտերմությունը տարիների պատմություն ունի։
«Նա հայտնի մարդ չէ, բայց մեր ընտանիքի շատ մոտ ընկերն է։ Մենք էլ իր երեխաների քավորն ենք։ Այսպիսով` ավելի ենք ամրապնդում մեր կապը»,– ասաց երգչուհին։


Երեխային այս փուլում մկրտելը Արամեի ցանկությունն է եղել, թեև Աննան այլ ծրագրեր է ունեցել. «Մտածում էի, որ երկրորդ բալիկն էլ կունենանք, երկուսին միանգամից կկնքենք, սակայն Արամեն ասաց, որ չգիտենք, Աստված մեզ երբ կպարգևի երկրորդ երեխան, ինքն ուզում էր, որ բալիկը մկրտված լինի` Աստծո օրհնության տակ։ Որոշեցինք չհետաձգել արարողությունն ու հենց ծննդյան օրը կնքել նրան, քանի որ 1–ամյակը հիշարժան օր է։ Երկրորդ երեխան էլ իր կնունքը կունենա»։

Արամեն ու Աննան շատ են կարևորում մկրտության խորհուրդը, իսկ միջոցառումը համարում են անձնական, ուստի, որոշել են այն նշել միայն ամենամտերիմների հետ։ Եկեղեցական արարողությունից հետո նրանք խնջույքը կշարունակեն ռեստորանային համալիրներից մեկում։

Արամեն, Աննան և փոքրիկն արարողությանը ներկայացել են խորհրդանշական սպիտակ հագուստով։ Թեև միջոցառումը փոքրիկ է, Աննան գեղեցիկ զարդարանքով խնջույք է կազմակերպել։

Փոքրիկի ծննդից հետ Արամեի և Աննայի կյանքի ռիթմը փոխվել է։ Աննան մեծ խնջույքների սիրահար է, սակայն Աննա Մարիայի ծննդից հետո նախընտրում է նեղընտանեկան միջոցառումներ կազմակերպել։

Մայրիկը խոստովանում է` դուստրը շատ է կապված հայրիկի հետ, ավելին, նրա հետ բաժանումներն ավելի ծանր է տանում, քան իր հետ։ «Նա պապայի աղջիկն է։ Երբ Արամեն գրկում է իրեն, ինչ էլ անեմ, ինձ մոտ չի գա։ Վերջերս Արամեն 1 ամսով մեկնել էր շրջագայության, մտածում էինք, երեխան մոռացած կլինի իրեն, սակայն երբ վերադարձավ, այնպես գնաց հոր գիրկը, ապշել էինք։ Կանչում էի, չէր գալիս ինձ մոտ։ Երբ ես եմ տանից դուրս գալիս, չի լացում, երբ Արամեն է գնում, լացում է։ Ասում եմ` ինչպես է ստացվում, որ 1 տարի է` ամբողջ օրը ես իր հետ եմ, քեզ ավելի քիչ է տեսնում, բայց քո հետևից լացում է, իմ հետևից` չէ»,– ժպիտով պատմել է Աննան։

Ծնողական քաղցրությունը զգալուց հետո զույգն արդեն ուզում է երկրորդ երեխան ունենալ. «Արդեն մտածում ենք երկրորդ երեխայի մասին, քանի որ Աննա Մարիան արդեն մեծացել է`1 տարեկան է, շուտով կքայլի, ավելի ինքնուրույն կլինի։ Ուզում ենք երեխաները հասակակից լինեն և միասին մեծանան, սակայն ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Առայժմ նորություն չունենք». իր հարցազրույցում ասել է՝ Աննան։



Զույգը շարունակում է չհրապարակել երեխայի լուսանկարը։ Սա ծնողների համար ինքնանպատակ չէ։ Նրանք նման որոշում են կայացրել` հաշվի առնելով, որ գործ ունեն հասարակության տարբեր շերտերի հետ։ «Արամեն չի ուզում հրապարակել երեխայի լուսանկարը։ Երևի, հայրական պաշտպանողական ռեակցիան է, քանի որ կան նաև գռեհիկ, չար մարդիկ, ովքեր կարող են երեխայի հասցեին էլ վատ բան գրել։ Քո մասին վատ մեկնաբանությունը կարող ես տանել, երեխայիդ մասին` ոչ։ Արամեն ասում է` չգիտեմ ինչ կլինի ինձ հետ, եթե երեխայի նկարի տակ իր մասին վատ մեկնաբանություն կարդամ։ Քանի որ փոքրիկ է, ուզում ենք պաշտպանել իրեն։ Չար աչքից չենք վախենում, բայց ասում են չար խոսքն էլ ուժ ունի։ Որքան կարող ենք զերծ մնալ նմանատիպ կարծիքներից, կմնանք»,– եզրափակեց Աննան։