Նարեկ Բավեյանը իր նոր «Համով բալայա» տեսահոլովակի մանրամասների և հերոսուհու մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նարեկ Բավեյանը իր նոր «Համով բալայա» տեսահոլովակի մանրամասների և հերոսուհու մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Երգիչ` Նարեկ Բավեյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Երգիչը տեսահոլովակի մանրամասները առաջինը վստահել է EXKLUSIVElife.com-ին:
Մեզ հետ զրույցում Նարեկը ասաց, որ երգի գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը` Մուրզոն, ձայնագարությունն և միքսը Արմեն Թորոյանի` Ասպարեզ ստուդիո: Տեսահոլովակի ռեժիսորը` Նարեկ Քթոյանն է, օպերատոր` Սուրեն Թադևոսյան, ոճաբան` Արայիկ Գաբաջյան:

Տեսահոլովակը նկարահանվել է` «Համով բալայա» երգի հիման վրա:

«Գլխավոր հերոսուհուն հրավիրել է` Ուկրաինայից, որտեղ նա աշխատում է որպես մոդել: Ընտրությունը կատարվել է դրսից որպեսզի հայկական շուկայում չերևացող ու չկրկնվող դեմք լիներ» ,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկը:

Մեր այն հարցին թե ինչո՞վ էր պայմանավորված հենց այս երգի ընտրությունը տեսահոլովակ նկարահանելու համար Նարեկը ասաց, որ երգը կոմերցիոն է և դրա համար է ներդրում արվել այս երգի վրա:

Գեղեցիկ պարային ռիթմերով երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունիսի 8-ին ժամը 16:00-ին:

Մինչ տեսահոլովակի պրեմիերան Նարեկը տեսահոլովակի լուսանկարները առաջինը վստահել է` EXKLUSIVElife.com-ին:

























Նյութը` Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ