Ինչպես է անցել Սոնա Շահգելդյանի «Քանքարավոր ընկեր» երգի տեսահոլովակի նկարահանումները. ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երգչուհի` Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Այս անգամ երգչուհին ներկայացրել է Աշուղ Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգը, որին է միացված նաև ևս երկու ժողովրդկան երգեր` ստանալով հայկական գեղեցիկ շարաններով տեսահոլովակ:
«Անցնինք Սասուն մտնիքն Վան» Աշուղ Ռազմարի երգն է, որը Սասունական երգ է, ի դեպ մյուս երգը ևս Սասունական երգ է, որի հեղինակը Անդրանիկ Սարկավակինն է, իսկ հաջորդը` Ներսիկ Իսպիրյանի երգացանկից է:
Մեզ հետ ունեցած բացառիկ զրույցում` Սոնան ասաց, որ «Քանքարավոր ընկեր» երգը սիրել է դեռ մանկուց և այն կատարել է դեռ մանուկ ժամանակից:
Ամիսներ առաջ կատարվել է երգերի գործիքավորումը:
Որպեսզի աշուղական երգը ճիշտ երգեցողությամբ ներկայացվի Սոնան խորհդակցել է ` Աշուղ Ռազմարի հետ:
Երգի վերջնական տարբեկաը ստանալու համար երգչուհուն օգնել է նաև` Անդրանիկ Սարկավակ և իր երգչախումբը
Երգի ձայնագրությունը կատարվել է` Արդինի ստուդիայում, գործիքավորումը Արթուր Բուռնուչյանի, նվագվել է հին հայկական գործիքներ:
Տեսահոլովակի նկարահանումները դեռ գարնան սկզբին է նախատեսված եղել բայց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից ելնելով այն հետաձգվեց:
Հիշեցնենք Թավշյա հեղափոխության ժամանակ Սոնան հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից էր ով առաջին իսկ օրերից եղել է ժողովրդի կողքին:
Տեսահոլովակի ռեժիսորը` Ռուբեն Գրիգորյանն է, ում հետ Սոնան ևս մեկ անգամ աշխատել է: Տեսահոլովակը գեղեցիկ լուծումներով է, որտեղ ներկայացված է նաև պարային կատարումներ:
Խոսելով պարողների մասին Սոնան ասաց, որ պարողների կերպարները հայկական են:
Հագուստների հեղինակը Գեղամ Շերոյանն է, ով ստացել է գեղեցիկ լուծումներ: Նա հագուստներում պահպանել է հին ավանդական էլեմենտները: Այս անգամ ևս Շահգելդյանը աշխատել է Շերոյանի հետ, քանի որ ըստ երգչուհու` դիզայների մոտ շատ լավ է ստացվում հագուստների ձևավորումը:
Երգչուհին տեսահոլովակում հանդես կգա երկու տարբեր հայկական չկրկնվող հագուստներով, այստեղ Սոնային օգնել է նաև Տիկնիկների մոլորակի հիմնադիր` Վերգինե Ալավերդյանը: Տեսահոլովակում ներկայացված տարազները Վանի տարազներն են:
Սոնան տեսահոլովակի լուսանկարները առաջինը վստահել է EXKLUSVElife.com-ին:













