Սոնա Շահգելդյանը Ջիվանիի «Քանքարավոր ընկեր» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որտեղ ներկայացված է երեք հայկական ժողովրդական երգեր
Երգչուհի Սոնա Շահգելդյանը շուտով կներկայացնի Աշուղ Ջիվանիի «Քանքարավոր ընկեր» երգի տեսահոլովակը:
Մեզ հետ ունեցած բացառիկ զրույցում` Սոնան ասաց, որ տեսահոլովակը կլինի շարանի տեսքով:
«Աշուղ Ջիվանիի «Քանքարավոր ընկեր» երգը տեսահոլովակի առաձին երգն է, որի մեջ հնչում է երեք ժողովրդական երգեր: «Քանքարավոր ընկեր» երգը սիրել եմ դեռ մանկուց և այն կատարել եմ դեռ մանուկ ժամանակից: Ամիսներ առաջ կատարեցի երգերի գործիքավորումը»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնան:
Սոնան ճիշտ երգեցողության համար դիմել է` Աշուղ Ռազմարին, որպեսզի ճիշտ ներկայացնի աշուղի երգը:
Երգի ձայնագրությունը կատարվել է` Արդինի ստուդիայում, գործիքավորումը Արթուր Բուռնաչյանի, նվագվել է հին հայկական գործիքներ:
«Ցանկացել եմ երգել մաքուր զուլալ ժողվորդական երգը, որտեղ ոչինչ չի փոփոխվել: Շարանում Անդրանիկ Սարկավակի երգն է, իրենց երգչախմբի ձայնակցությամբ», -ասաց Սոնան:
Քանի որ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն այդ իսկ պատճառով հետաձգվեց տեսահոլովակի նկարահանումները: Տեսահոլովակը երգչուհին շուտով կհանձնի հանրության դատին:
Ռեժիսորի` Ռուբեն Գրիգորյանի հետ Սոնան աշխատում է արդեն երկրորդ անգամ: Տեսահոլովակը գեղեցիկ լուծումներով է, որտեղ ներկայացված է նաև պարային կատարումներ:
Խոսելով պարողների մասին Սոնան ասաց, որ պարողների կերպարները հայկական են:
Հագուստների հեղինակը Գեղամ Շերոյանն է, ով ստացել է գեղեցիկ լուծումներ: Նա հագուստներում պահպանել է հին ավանդական էլեմենտները: Այս անգամ ևս Շահգելդյանը աշխատել է Շերոյանի հետ, քանի որ ըստ երգչուհու` դիզայների մոտ շատ լավ է ստացվում հագուստների ձևավորումը:
Երգչուհին տեսահոլովակում հանդես կգա երկու տարբեր հայկական չկրկնվող հագուստներով, այստեղ Սոնային օգնել է նաև Տիկնիկների մոլորակի հիմնադիր` Վերգինե Ալավերդյանը:
Նյութը` Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարը` Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ





