Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, հղիության այս փուլով տարբերվող ֆոտոշարք է ներկայացրել
Ապագա մայրիկը կյանքի այս երջանիկ փուլում որոշել է տարբերվող ֆոտոշարք անել` ներկայանալով սև, կիպ զգեստով։ «Հղիության ժամանակ արված ֆոտոշարք ասելով, սովորաբար, պատկերացնում ենք վարդագույն զգեստով ծաղկած ծառերի ֆոնին ապագա մայրիկի։ Ես ընտրեցի սև զգեստը և համահունչ աքսեսուարներ»,– ընտրությունը մեկնաբանեց Մադոննան և հավելեց, որ ինքնուրույն է զբաղվել ֆոտոշարքի ոճով։










