Այսօր Մեծ Բրիտանիայում արքայական հարսանիք է
Այսօր աշխարհի ուշադրությունը սեւեռվելու է Մեծ Բրիտանիայի վրա: Արքայական հարսանիքին հաշված ժամեր են մնացել: Արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքըլիհարսանեկան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գեւորգի մատուռում, որը գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու նստավայրի՝ Վինձորի դղյակի տարածքում:
Հաղորդվում է, որ Մեգան Մարքըլի հայրը հարսանիքին ներկա չի գտնվի՝ վերջերս տարած սրտի վիրահատության պատճառով: Հարսնացուին խորանի մոտ կուղեկցի Հարրիի հայրը՝ արքայազն Չարլզը: Ներկայում Վինձորում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ անվտանգության խստացված միջոցառումներին զուգահեռ