Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողների «Խառնաշփոթ» -ը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողների «Խառնաշփոթ» -ը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



« MESS» ՝ Խառնքշփոթ, այս խորագիրն էր կրում այն ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողները ։ Թվով 10 երիտասարդ արվեստագետներ այդ թվում նաև 2 չինացի ուսանող իրենց աշխատանեքներով զարդարել էին Աբովյան 12 հասցեում գտնվող ժամանակակից արվեստի «Դալան» ցուցասրահը: Ցուցահանդեսին ներկայացված էին թվով շուրջ 80 աշխատանք՝ գեղանկարչական ամենատարբեր ոճի աշխատանքներ հետաքրքիր լուծումներով:
Կային՝ թե բնապատկերներ, կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ, դիմանկարներ և այլն: Ցուցահանդեսի բացման երաժշտական մասը վստահվել էր ջութակահար Գեորգի Գասպարյանին ու «Չամիչ» բենդին:
Այցելուները մեկ շաբաթ հնարավորություն ունեցան հիանալու գեղակադեմիայի ուսանողների ձեռքի ու մտքի թռիչքը արտացոլված կտավներում:
Ներկայացված թվով 80 աշխատանքներից 30 -ը միայն Հայաստանի Գեղարվեստի Ակադեմիայի , երկրորդ կուրսի գրաֆիկայի բաժնում սովորող 19 -ամյան Մանու Հարությունյանինն է: ի դեպ, Մանուն ցուցահանդեսի գաղափարի նախաձեռնողն ու իրականացողներից է: Իսկ մեր այն հարցին, թե ինչու հենց «խառնաշփոթ» որպես ցուցահանդեսի խորագիր. Մանուն պատասխանում է. « ուզում էինք ցույց տալ մեր իրական նկարչական խառնաշփոթը, թե որքան տարբեր են մեր ձեռագրերը իրար կողքի և որ ամենակարևորն է՝այցելուները հեղինակին գտնում էին ոճային էլեմենտներով»:
Ցուցահանդեսի համահեղինակը՝ Մանուն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպչական աշխատանքներից բացի, Մանուն հասցրել է ուրենալ թվով երկու անհատական ցուցահանդես՝ « FATUM» և «Մի կտոր արև» խորագրերով:
  




Նյութը` Նելլի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ