Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի



Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը: Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի Mercy on me ստեղծագործությամբ:

Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով և ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին:

Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին : Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա: