Ֆրանսիայում գործող Bonheur Retrouvé մշակութաբանական կազմակերպությունը
Արեգ Գրիգի անդրանիկ ժողովածուն արժանացրել է «Տարվա լավագույն գիրք» կոչմանը` շնորհելով հուշամեդալ և վկայական: Մասնագիտությամբ լրագորղ, հաղորդավար, իրավաբան և հրապարակախոս Արեգ Գրիգի «Սղագրեր» անվանմամբ բանաստեղծությունների ժողովածուն այլևս հասանելի է նաև ֆրանսիայում:
Ֆրանսիայում գործող ԱՅԲ FM հայկական ռադիոկայաի «Արևմտյան Հայաստանի արահետներով» հաղորդաշարի կողմից «Սղագրեր» գրքում զետեղված «Մի բոռ հայրենիք» բանաստեղծությունն էլ ճանաչել է լավագույնը`արժանացնելով վկայականի: Այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ժողովածուն հայտնվեց ֆրանսիայում և ինչպես կազմակերպվեց շնորհանդեսը, գրքի հեղինակը պատասխանեց.- «Գրքիս երևանյան շնորհանդեսից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցով ինձ գրեցին Bonheur Retrouvé մշակութաբանական կազմակերպությունից՝ պատրաստակամություն հայտնելով Ֆրանսիայում ևս շնորհանդես – վաճառք կազմակերպել, ու հրավերը չուշացավ: Քայլեր ձեռնարկվեցին, ու կարճ ժամանակահատվածում հասա Ֆրանսիա: Պետք նշեմ, որ գրքերի վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արայիկ Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքին»:
«Սղագրեր»-ի հեղինակը խոսելով գրական աշխարում իր ստեղծագորխական գործունեության ծրագրերից, նշեց, որ ծրագրում է լույս ընծայել պոեմ, որը կրելու է «Քավարան» խորագիրը: Պոեմը ցանկություն կա հրատարակելու չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն: Արեգը մեծ հույս ու ցանկություն ունի, որ այն, իբրև հոգևոր արժեք, տեղ կգտնի քրիստոնեական աշխարհում:
Ֆրանսիայում ստացած տպավորությունների մասին` Արեգ Գրիգի վերհիշումն այսպիսին է`
«Տպավորություններս անմեկնելի են, կրկին համոզվեցի, որ նախախնամությունը ավելի ազդեցիկ ու զորացուցիչ է, քան հորինված պատահականությունները կամ գրված ճակատագրերը: Միշտ փորձում եմ Բարձրյալի հետ խոսել, ասել, եթե քո կամոք է՝ թող լինի, քանի որ գրելը ինձ համար ինքնանպատակ չէ, ես ընդամենը միջոց եմ»,-ասում է Արեգը՝ չդադարելով կրկնել՝ «Շնորհակալ եմ Տե՜ր, որ Զորավիգ ես լինում գրչիս…»:
Հիշեցնենք, որ Արեգ Գրիգ կեղծանվամբ գրական աշխարհ մուտք գործած բանաստեղծի «Սղագրեր» անդրանիկ ժողովածուի երևանյան շնորհադեսը
կայացել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին: Գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ Սղագրեր ապաշխարության և Սղագրեր սիրո: Այն ընգրկում է հեղինակի 1996-2017 թթ գրված ստեղծագործությունները:
Նյութը` Նելլի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ
Լուսանկարները` EXKLUSIVElife.com-ի և Արեգ Գրիգի անձնական արխիվից