Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց




 Մայիսի 10-ին Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա:

Երեկ ողջ համացանցը ողողված էր ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գլենդել քաղաքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ որոշ մարդիկ աղմուկ-աղաղակ բարձրացրել երգչի կատարման ժամանակ:


Որոշները, ովքեր կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ, թիկունքով էին կանգնել երգչին՝ այդկերպ ցույց տալով իրենց արհամարհանքը Փամբուկչյանի հանդեպ:

Ի դեպ, ավելացնենք, որ միջոցառման ժամանակ ոչ բոլորն էին միացել երգչին «արհամարհողների» բանակին: Զարմանալի է, որ այդ սկանդալը հրահրողների մեջ հենց միջոցառման կազմակերպիչներից են եղել, նրանք, ովքեր որ երգչին ի սկզբանե թույլ էին տվել բեմ բարձրանալ և մասնակցել միջոցառմանը: Հակառակ դեպքում, շատ անհասկանալի էր կազմակերպիչների պահվածքը՝ երբ ընդհանրապես փորձ չարվեց ինչ որ կերպ հանգստացնել դրությունը և առանց որևէ հանդուրժողականության կոչի հայտարարվեց մյուս մասնակցի անունը