Հայկ Մարությանը ոչ մի քաղաքական պաշտոն չի ցանկանում զբաղեցնել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Մարությանը ոչ մի քաղաքական պաշտոն չի ցանկանում զբաղեցնել



Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն ոչ մի քաղաքական պաշտոն չի ցանկանում զբաղեցնել։ Այդ մասին դերասանն ասել է «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե խոսակցություններ են շրջանառվում, որ նա մշակույթի նախարարի պաշտոնն է զբաղեցնելու, Հայկ Մարությանը պատասխանել է. «Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, և այդ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն: Չէ՞ որ դարեր ի վեր մեր մշակույթը փոխանցվել է հաջորդ սերունդներին, առանց այդ նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետև 5 օրում կփակեմ այն, և գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն», - կատակել է Մարությանը։