Երգիչ՝ Հարութ Բալյանը Հայրենիքում է, երևանյան մենահամերգի ընթացքում երգիչը կներկայացնի նաև նոր երգեր
1671
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երևանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաև բազմաթիվ նոր երգեր: Արտիստն, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին, ժամը 19:00 անցկացվելիք համերգային շոուին:





