Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն՝ անձնական կյանքի, հիասթափությունների ու իր հասցեին հնչած քննադատությունների մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն՝ անձնական կյանքի, հիասթափությունների ու իր հասցեին հնչած քննադատությունների մասին

703


Առաջին ալիքի «Բացիր աչքերդ» հեռուստանովելի դերասանուհի` Մարիամ Ալեքսանյանը պատմել է դեբյուտային սերիալի, առաջին հոնորարի, քննադատությունների, բաց տեսարաններում նկարահանվելու սկզբունքայնության ու անձնական կյանքի մասին չխոսելու պատճառների մասին:


- Մարիամ, ինչպե՞ս եղավ քո մուտքը հեռուստատեսություն:
- Մուտքս հեռուստատեսություն եղել է միանգամից, տարօրինակ, հասարակ ու միամիտ: Թատերականի բոլոր մյուս ուսանողների նման գնացի քասթինգի և անցա: Անսպասելի էր ինձ համար առաջին անգամ նկարահանվելը՝ տեսախցիկ, պրոֆեսիոնալ դերասանների հետ խաղ: Բարդ փուլ էր, բայց հաղթահարեցի այն շատ հեշտությամբ:

- Դեբյուտային սերիալ ու միանգամից գլխավոր դեր․ ինչպես հաղթահարեցիր բարդույթներն, ու արդյո՞ք կայացած դերասանների կողքին խաղալը դժվար չէր:
- Սկզբնական շրջանում ինձ համար շոկային էր լուրջ հեռուստաալիքում աշխատելը, բայց անցա այդ փուլը: Ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ երջանիկ եմ, որ խաղացել եմ նման դերասանների հետ, ովքեր, բացի պրոֆեսիոնալ լինելուց, շատ լավ մարդիկ են, լավ խաղընկերներ, իրենցից շատ մանրուքներ եմ սովորել՝ կապված իմ մասնագիտության հետ: Մեծերը մեզ միշտ ուղղորդել են ու օգնել: Լալա Մնացականյանը, բացի իմ խաղընկերը լինելուց, նաև իմ դասախոսն է: Դասերից բացի շփվելով նրա հետ՝ այնքան բան կարող ես սովորել կյանքի մասին: Շնորհիվ սերիալի ունեմ լավ ընկերներ՝ Գոռ Համբարձումյան, Արուսիկ Գրիգորյան, Լևոն Հախվերդյան և այլք:

- Սկզբունքներ ունե՞ս դերերի ընտրության հարցում, ինչպիսի՞ն պիտի լինի այն, որ քեզ հետաքրքրի:
- Իմ կարծիքով՝ դերասանն իրավունք չունի սկզբունքներ չունենալու: Այո՛, սա այն մասնագիտությունն է, որ սկզբունքային պետք է լինես, ամբիցիաներ պետք է ունենաս, և ամենակարևորը՝ գերի չպետք է դառնաս քո մասնագիտությանը: Ես շատ սկզբունքային մարդ եմ․ եթե ինձ մի բան դուր չի գալիս նկարահանման հրապարակում, բարձրաձայնում եմ, խոսում, լուծում փնտրում: Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, իսկ այն դերերը, որոնք ես ընտրում եմ, պետք է գույն ունենան, հետաքրքիր լինեն, ունենան հստակ բնավորություն: Բեմում էլ եմ ես շատ սկզբունքային, և դա նրանից է, որ ես սիրում եմ իմ մասնագիտությունը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։