Կարեն Ասլանյանը Եվրոպայի 2018 թ.` բրոնզե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Ասլանյանը Եվրոպայի 2018 թ.` բրոնզե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

712


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի 2018 թ. բրոնզե մեդալակիր: Այսօր՝ մայիսի 2-ին, Կասպիյսկում ընթացող մրցաշարում տեղի ունեցած բրոնզե մեդալի համար պայքարում նա 7-2 հաշվով հաղթեց լեհ Դավիդ Կարեցինսկուն: Սա Ասլանյանի առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:

Երեկ նա 1/8 եզրափակչում հաղթել էր սերբ Մատե Նեմեշին: Քառորդ եզրափակչում զիջել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Սուրկովը եզրափակիչ էր դուրս եկել, եւ Ասլանյանը բրոնզի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Այսօր սփոփիչ գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին եւ բրոնզի համար գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ:

Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիսի 6-ին: