Անատի Սաքանյանը ՝ ամուսնալուծությունից հետո խոսել է իր կյանքի և մասնագիտական նոր ուղղության մասին
Դերասանուհի Անատի Սաքանյանը, ում տևական ժամանակ է` հեռուստադիտողը չէր տեսնում էկրաններին, այս շրջանում ներկայանում է Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի «Ավազե դղյակ» հեռուստասերիալում:
Անատիի խոսքով` այս պահին իր մոտ ավելի շատ գործնական շրջան է: Դերասանուհին հեռուստատեսային նոր առաջարկներ չունի, սակայն ասում է, որ ունի գովազդներում նկարահանվելու առաջարկներ: «Այս պահին մի համագործակցություն ունեմ, որի շրջանակում Հայաստանից դուրս հանդես եմ գալիս որպես հաղորդավարուհի և վարում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումներ: Այս ընթացքում հեռուստաեթերում որպես հաղորդավարուհի ներկայանալու շատ առաջարկներ են եղել , բայց ես նախընտրում եմ նկարահանվել սերիալներում։ Հաղորդավարությունն իմը չէ։ Ամսվա ընթացքում մեկ–երկու անգամ որևէ միջոցառում վարելն այլ է»,- ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ այդ կերպ նաև իր հոնորարն է ապահովում:
Նյութը ամբողջությամբ այստեղ:





