Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է` Հայաստանում կատարվող իրադարձություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է` Հայաստանում կատարվող իրադարձություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում անդրադարձել է` Հայաստանում կատարվող իրադարձություններին:

«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարվել, սակայն իմ կյանք խառնվեցին հայրենիքիս՝ Հայաստանի իրադարձությունները: Հայաստանում ընթանում են քաղաքացիական խաղաղ ցույցեր: Ուզում եմ ասել, որ իմ մարմինն այստեղ է, ուղեղս աշխատում է, սակայն սիրտս ու հոգիս, մտքերս այնտեղ՝ Երևանում են: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ եւ կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»,-ասաց Գարիկ Մարտիրոսյանը, ով  նշեց, որ իր համար շատ դժվար է խոսել այլ թեմաների շուրջ՝ իմանալով, թե ինչ է կատարվում հայրենի երկրում, նաև ասաց, որ միանում է ժողովրդի խաղաղ պայքարին՝ ընդգծելով, որ Ժողովուրդը իրավունք ունի երջանիկ ապրելու: Գարիկ Մարտիրոսյանը կոչ արեց հայ ազգին, որ ոչ մի դեպքում եւ ոչ մեկի թույլ չտալ, որ իրենց խաբեն:

«Երբ այս հաղորդման իրականացնողներն ինձ դիմեցին եւ ասացին, որ թեման ոչ ստանդարտ է լինելու, ես էլ այսօր ի պատասխան ոչ ստանդարտ քայլ արեցի, որովհետև համաձայնվեցի: Իմ հայրենիքում իրավիճակը լարված է եւ խառը իրադարձություններ են տեղի ունենում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ես անլուրջ մասնագիտության տեր եմ եւ չեմ կարող քաղաքական լուրջ դատողություններով զբաղվել, իսկ ահա ինչ կարող եմ ես ասել՝ օրինակը կբերեմ կոմիկական հաղորդաշարերի եւ շոուբիզնեսի ոլորտի շուրջ: Եթե դու չես շարժվում ոչ ստանդարտ ալգորիթմային լուծումներին համահունչ, ստեղծագործական քո յուրաքանյուր քայլ կարող է չարդարացվել, ինչը վերաբերվում է կյանքի յուրաքանչյուր բնագավառին»,-ասաել է ` Մարտիրոսյանը