Բժիշկները մեկնաբանել են ՌԴ-ում հոսպիտալացված Շառլ Ազնավուրի առողջական վիճակը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բժիշկները մեկնաբանել են ՌԴ-ում հոսպիտալացված Շառլ Ազնավուրի առողջական վիճակը


Նախօրեին Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացված ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում հայտնում է tass.ru-ն՝ արտիստին մոտ կանգնած աղբյուրին հղումով:

«Համերգից առաջ արված փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -հավելել է աղբյուրը:

Հայտնի է, որ 93-ամյա շանսոնյեի Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ: