«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը Hyundai Solaris և 50 հազար դոլար է ստացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը Hyundai Solaris և 50 հազար դոլար է ստացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթում հաղթել է Չուվաշիայի ներկայացուցիչ Յուլյա Պոլյաչիխինան, որին շնորհվել է սպիտակ ոսկուց պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված թագը, 3 մլն ռուբլի և նոր մեքենա: Այս մասին հայտնում է RBC-ն: 


18-ամյա Յուլյան զբաղվում է սպորտով: Նա դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: 
Այժմ նա հնարավորություն ունի Ռուսաստանը ներկայացնելու հեղինակավոր գեղեցկության՝ «Միսս Մոլորակ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում: Աղբյուրը հավելում է, որ մրցույթում 2-րդ տեղն է գրավել Վիոլետա Տյուրկինան, 3-րդ տեղում է Նատալյա Ստրոևան: 
Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցել է 50 հոգի: