Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել երրորդ երեխային - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել երրորդ երեխային


Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ապրիլի 23-ին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային, հայտնում է The Daily Mail-ը` մանրամասնելով, որ ծնվել է տղա երեխա:
Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների: Հայտնի է, որ երեխայի հայրը՝ արքայազն Ուիլյամը, ներկա է եղել ծննդաբերությանը:
Այժմ փոքրիկին կտրվի Քեմբրիջի արքայազն կոչումը:
Հայտնի է, որ զույգի առաջնեկը ծնվել է 2013թ., իսկ երկրորդ երեխան՝ 2015թ.: