«Պայքարի այս ճանապարհը ինձ ընդունելի չէ». Լուիզա Ղամբարյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պայքարի այս ճանապարհը ինձ ընդունելի չէ». Լուիզա Ղամբարյան



Վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում նաև հայաստանյան և միջազգային ճանաչում ունեցող այլ մտավորականներ: Ոմանք դեմ են պայքարի այս ձևին, ոմանք էլ ողջունում են հատկապես այն երիտասարդներին, ովքեր դուրս են եկել պայքարի:


«Որպես հայ կին, հայ մարդ՝ բնականաբար, ցավ եմ ապրում տեղի ունեցող իրավիճակից, բայց, ցավոք, որևէ գնահատական տալ այս պահին չեմ կարող և ելք չեմ տեսնում»:

Դերասանուհին նաև նշեց, որ թեկուզ իրեն դուր չի գալիս այն պայմանները, որում մարդիկ ապրում են Հայաստանում, այնուամենայնիվ, իր կարծիքով՝ պայքարի այս ձևը հարցին լուծում չի տա. «Ինչպես կարող է այս իրավիճակը դուր գալ մարդու, ով գիտակից տեսնում է իրականության բոլոր շերտերը, բայց դա չի նշանակում, որ այս ճանապարհն ինձ համար ընդունելի է, և բոլոր այն բազաթիվ հարցերը, դժգոհությունները, բողոքները, որ ես ունեմ որպես քաղաքացի, միևնույն է՝ չեմ կարծում, որ այս ճանապարհը կարող է լուծել բոլոր այդ հարցերը»:

Մանրամասներն այստեղ