«Ուզում եմ, որ մարդիկ որքան հնարավոր է, քիչ ունենան 911 զանգելու անհրաժեշտություն». ԱԻՆ աշխատակցուհի Քրիստինեի համար 911-ում աշխատելը կոչում է
EXKLUSIVElife.com-ը հարցազրույց ունեցավ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ի 911 ծառայության աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանի հետ:
Քրիստինե, փրկարարներ հիմնականում դառնում են տղամարդիկ, իսկ խմբերում ընդգրկված կանայք՝ հիմանկանում բուժաշխատողներ են: Ինչպես որոշեցիք աշխատել ԱԻՆ-ում՝ որպես 911-ի հեռախոսավար.
«Կարծում եմ, սխալ կարծիք կա ձևավորված, որ կանայք չեն կարողանա աշխատել փրկարար: Ունենք բազմաթիվ օրինակներ, նրանք սիրում են իրենց աշխատանքը և պատվով դուրս են գալիս դժվար իրավիճակներից: Դեպքերի հետ կապված, կանայք լինելով ավելի էմոցիոնալ, դժվար է մի փոքր կառավարել այն, բայց ժամանակի ընթացքում նաև դա է ստացվում: Ինչ վերաբերվում է իմ որոշմանն աշխատելու ԱԻՆ-ում, այն լրիվ պատահական է ստացվել, ուղղակի այդ ժամանակհատվածում միակ առաջարկվող աշխատանքն էր: Հենց սկզբից ենթադրում էի, որ շատ բարդ և պատասխանատու աշխատանք է, բայց որ այսչափ կսիրեմ, չէի պատկերացնում»:
Փրկարարական գործի գրեթե բոլոր ոլորտներում ներգրավված են ԱԻՆ գեղեցկուհիներ: Այսօր դուք օգնում և սպասարկում եք ԱԻՆ ահազանգերը: Կխնդրեմ կիսվել Ձեր տպավորություններով. ինչ է կատարվում Ձեզ հետ, երբ օգնում եք մարդկանց:
«Բնականաբար ունենում եմ հաճելի զգացողություն, երբ ահազանգողը գոհ է մնում սպասարկված ահազանգից: Ոգևորիչ է, երբ մարդն իսկապես գնահատում է քո այդքան հեշտ թվացող, բայց իրականում բարդ աշխատանքը»:
Ինչ եք կարծում, փրկարար լինելը կոչում է, թե՞ մասնագիտություն: «Կարծում եմ՝ կոչում՝ մարդու տեսակ, որովհետև այդ աշխատանքը պատվով կատարելու համար պարտադիր չէ ունենալ փրկարարի մասնագիտություն»:
Աշխատելուվ «արտակարգ քաղաքում»-ում՝ կխրնդրեմ կիսվել մեզ հետ Ձեր աշխատանքային առօրյայից:
«Ես աշխատում եմ հերթափոխով: Իմ աշխատանքային ժամը սկավում է առավոտյան ժ.09:00-ին և ավարտվում հաջորդ առավոտյան ժ.09:00-ին: Հերթափոխն ընդունելուց հետո միանգամից անցնում եմ իմ պարտականություններին՝ ստանում եմ ահազանգեր, գրանցում դրանք, կազմակերպում համարժեք արձագանքում և հետևում ընթացքին: Եվ, իրարկե կան ընդմիջման և հանգստի ժամեր»:
Ձեր աշխատանքում եղե՞լ են ինչ-ինչ խոչընդոտներ և եթե այո, ապա ինչպե՞ս եք այն հաղթահարել:
«Խոչընդոտ ես կարող եմ համարել լուրջ դեպքերի ժամանակ հուզական վիճակը, երբ այդ պահին փորձում եմ թաքցնել, մտածում եմ հավաքել մտքերս, էմոցիաներս դնել մի կողմ և կենտրոնանալ ահազանգողին որքան հնարավոր է արագ օգնություն հասցնելուն»:
Կանանց գեղեցիկ տոնին կխնդրեմ ասեք՝ որպես ուժային կառույցի աշխատակցուհի՝ ինչպես են Ձեզ մոտ նշվում տոները:
«Մեկս մյուսին շնորհավոում ենք և անցնում աշխատանքի»:
Երբևէ եղել են զանգեր հատուկ շնորհավորանքների տեսքով, և, եթե այո, առանձնացրեք դրանցից որևէ մեկը:
«Այո, միանշանակ, տոն օրերին կան մարդիկ, ովքեր պարզապես զանգահարում են «911» ծառայություն, շնորհավորում և իրենց բարեմաղթանքը ասում: Դժվարանում եմ մտաբերել ինչ-որ առանձնահատուկ շնորհավորանք»:
Խոսեցինք աշխատանքային առօրյայից, մի փոքր էլ պատմեք, թե աշխատանքից դուրս ինչով եք զբաղվում:
«Ես նաև արդեն ուսանող եմ, սովորում եմ ՃԿՊԱ-ի առաջին կուրսում: Ունեմ ընկերներ, սիրում եմ նրանց և շփումը նրանց հետ օգնում է, որպեսզի ավելի հագեցած լինի առօրյաս: Սիրում եմ նաև համեղ պատրաստել, իսկ ընթերցանությունը օրվա կարևոր բաղադրիչներից է»:
Ըստ Ձեզ, ինչ է երջանկությունը և արդյոք ձեզ երջանիկ համարում եք: «Երջանիկ լինելու համար գրեթե միշտ գոնե մեկ բան պակասում է: Երջանկությունը, կարծում եմ շատ կարճ պահ է, ուղղակի պիտի զգալ դա և հետո հիշել ու ժպտալ»:
Եթե հետհայացք գցենք Ձեր կյանքի անցած տարիներին՝ ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
«Միանշանակ ներկայիս աշխատանքը»:
Եվ վերջում կխնդրեմ ավարտեք հետևյալ նախադասությունը. Կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե… «եթե չլինեին մարդիկ, որոնք հիմա իմ կողքին են»:
Հ.Գ. Հարցազրույցի վերջում Քրիստինան ցանկացավ, որ մարդիկ որքան հնարավոր է, քիչ ունենան «911» ծառայություն զանգահարելու անհրաժեշտույթունը, կարողանան գնահատել իրենց կյանքը:
Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Քրիստինե Փիրուզյանի անձնական արխիվից