Սկսվել են Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան տեսաբացիկի նկարահանումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Եվրատեսիլ 2018»-ը հյուրընկալող Պորտուգալիայում արդեն սկսվել են մրցույթի հայաստանյան պատվիրակ Սևակ Խանաղյանի տեսաբացիկի նկարահանումները։ Այս տարի եվրատեսիլյան տեսաբացիկները, որոնք եթեր են հեռարձակվում յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ, կներկայացնեն Պորտուգալիայի տեսարժան վայրերը, պատմական ժառանգությունն ու արվեստը մասնակից երկրների ներկայացուցիչների օգնությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին սկսվեց Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան պրոմո շրջագայությունը։ Նա արդեն հասցրել է ելույթ ունենալ Մոկսկվայում և Թել Ավիվում տեղի ունեցած համերգների ընթացքում։ Այս շաբաթ Սևակ Խանաղյանը ելույթ կունենա Ամստերդամում, իսկ ապրիլի 21-ին՝ Մադրիդում։






