Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը՝ նախահարսանեկան եռուզեռում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը՝ նախահարսանեկան եռուզեռում


Հայկական շոու-բիզնեսի հայտնի սիրային զույգը շուտով հանդես կգա նաև որպես հաղորդավարական զույգ: Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը հեռուստադիտողներին կներկայանան «Prewedding» նոր հաղորդաշարում, որը կհեռարձակվի Շանթ» հեռուստաընկերությամբ:

«Prewedding»–ը մի քանի էջերից բաղկացած հեռուստանախագիծ է: Այն պատմում է նախահարսանեկան պատրաստությունների ողջ գործընթացի մասին և կարող է ուղեցույց լինել բոլոր նորապսակների համար: Հարսի զգեստի ընտրությունից մինչև հարսանեկան արարողության կազմակերպում, Դավիթն ու Աննան օգնելու են հասկանալ` որտեղից սկսել ու ինչպես կյանքի ամենակարևոր օրը դարձնել հիշարժան: