«Կայարան» հեռուստասերիալն ավարտվում է. Ելենա Արշակյանը` խոսել է հանգուցալուծման մասին
ATV հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալն ապրիլի 13–ին ավարտվում է։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը տեղեկացրել է, որ նախագծի հանգուցալուծումն արդեն հայտնի է իրենց, թեև նկարահանումներն ամբողջությամբ չեն ավարտել։ Կան տեսարաններ, որոնք դեռ չեն նկարահանվել։
Պրոդյուսերը նկատեց, որ թիմը ավելի քան մեկուկես տարի ջանասիրաբար աշխատել է, քնել–արթնացել նկարահանման հրապարակում, ինչը բավականին բարդ է. «Քնել–արթնանալ փոխաբերական իմաստով չեմ ասում։ Եղել են նկարահանումներ, որ տևել են մինչև 24 ժամ։ Նրանք ավելի շատ ժամանակ անցկացրել են նկարահանման հրապարակում, քան իրենց ընտանիքներում։ Իհարկե, բարդ է բաժանվել, սակայն կարծում եմ` անհրաժեշտ է, որպեսզի իրենք էլ հանգստանան։ Ինչու ոչ, հեռուստադիտողներն էլ պետք է հանգստանան դերասաններից, որովհետև շաբաթը 5 օր էկրաններին նույն դերասաններին տեսնելը կարող է նաև հոգնեցնել»։
Անդրադառնալով «Կայարանի» հանգուցալուծմանը և հարսանիք լինել–չլինելուն` Ելենան ասաց. «Հարսանիքն ամենատրամաբանական լուծումն է բոլոր սերիալներում։ Հիմնականում այդպես էլ ավարտվում են սերիալները, իսկ թե ինչ է կատարվում հարսանիքից հետո, այլևս ոչ ոքի հետաքրքիր չէ։ Չեմ կարող ասել, թե ինչ ավարտ կլինի մեզ մոտ, սակայն ամեն ինչ տրամաբանական լուծում կստանա։ Բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները»։