«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա անկրկնելի համերգային ծրագրով
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006թ-ից: Ստեղծման օրվանից խումբը ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը: «Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:





