Տեղի ունեցավ «Fit24» ֆիթնես-ակումբի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեղի ունեցավ «Fit24» ֆիթնես-ակումբի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Մարտի 31 –ին՝ Տիգրան Մեծ 1 հասցեում  իր դռները բացեց «Fit24» ֆիթնես-ակումբը: Ակումբի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հայտնի և սիրված մարդիկ: Բացումից անմիջապես հետո ներկաներին համեղ և առողջարար հյուրասիրություն էր, որից հետո իրենց շնորհավորանքերը և բարեմաղթանքները հղեցին ներկաները՝ ակումբի հիմնադիրներին:

«Ակումբն առաջարկում է առողջ ապրելակերպ՝ առավելագույն հարմարավետ պայմաններով: Առողջ ապրելակերպի սիրահարների համար ակումբը պատրաստել է բազմաթիվ անկնկալներ: Ակումբը մշտապես ունենալու է նաև մրցանակային ֆոնդ: Լավագույն արդյունք ցուցաբերած այցելուն կստանա խոշոր դրամական մրցանակներ»,-մեզ հետրզրույցում ասաց Սամվել Սաֆարյանը:

Ակումբը նախատեսված է առողջ ապրելակերպ նախընտրող բոլոր ցանկացողների համար, քանի որ տարիքային սահմանափակում չկա: Իրենց գործում պրոֆեսիոնալ մարզիչները ակումբի յուրաքաչյուր այցելուի ցուցաբերելու է անհատական մոտեցում: Մարզումների տեսակը բազմաթիվ է , նայած, թե այցելուն մարզումների որ տեսակը կնախընտրի: Առհասարակ, ընդհանուր ծրագիրը իրենից ներկայացնում է fitness challenge, որը տևում է ութ շաբաթ:












  















Հեռախոս՝ +374 77 41-48-98

Նյութը՝ Նելլի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ