Հովհաննես Ազոյանը` երեկոյան հումորային շոուի մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հովհաննես Ազոյանը` երեկոյան հումորային շոուի մասին


«Արմենիա TV»–ն շաբաթ օրվանից սկսում է երեկոյան նոր շոու` «Երեկոյան Ազոյան», որի շրջանակում Հովհաննես Ազոյանը կհյուրընկալի հասարակության համար հետաքրքիր մարդկանց` քաղաքական գործիչների արվեստի, էստրադայի ներկայացուցիչների և տարատեսակ խաղերի, հարցադրումների միջոցով նրանց կներկայացնի նոր տեսանկյունից։

Ստեղծագործական թիմը փաստում է, որ «Արմենիա TV»–ն շոուներ անելու բազմամյա փորձ ունի, այս ձևաչափը նոր չէ իրենց համար։ Առաջին այսօրինակ նախագիծը` «Բեռնարդ շոուն», արել են ավելի քան 10 տարի առաջ, երբ հասարակությունը առաջին անգամ հայկական եթերում տեսավ նման ձևաչափ։

Հաղորդավար Հովհաննես Ազոյանի համար ևս ձևաչափը նոր չէ, տարիներ առաջ նա ներկայացել է «Հովոշոուի» շրջանակում։ Հաղորդավարական տևական դադարից հետո նա եթեր է վերադառնում, ինչպես ինքն է նշում, ավելի հասունացած։

Մանրամասները այստեղ: