Դերասանուհի Միլենա Ավանեսյանը իր պսակադրության, «Արթնացիր» ֆիլմի մասին և ոչ միայն... - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասանուհի Միլենա Ավանեսյանը իր պսակադրության, «Արթնացիր» ֆիլմի մասին և ոչ միայն...


Մարտի 1-ից երևանյան բոլոր կինոթատրոններում ցուցադրվում է «Արթնացիր» ֆիլմը, որը տարբերվում է հայկական մյուս ֆիլմերից:
EXKLUSIVElife.com-ը խոսել է ֆիլմի գլխավոր հերոսուհիներից՝ Միլենա Ավանեսյանի հետ: Մեզ հետ զրույցում դերասանուհին խոսել է ֆիլմի, անձնական կյանքի մասին և ոչ միայն...


- Միլենա կխնդրեմ խոսեք «Արթնացիր»  ֆիլմի մասին, արդյոք դեռ սկզբից նման կերպ էիք պատկերացնում ֆիլմը:
- Սպասելիքներս կարելի է ասել ,որ ավելի քան արդարացվել են: Սա ֆիլմ է, որն ամեն մեկը յուրովի կընկալի, պատմություն, որը կարող է հուզել և ստիպել մտածել: Եվ, եթե հանդիսատեսի գոնե 10% կինոթատրոնից դուրս գա մտածելով կհամարեմ, որ ֆիլմը ստացված է:


- Որպես գլխավոր հերոսուհի ինչպիսին էր այն Ձեզ համար:
- Ես միշտ քննադատորեն եմ մոտենում ինքս ինձ: Եվ իհարկե ֆիլմը դիտելուց ավելի շատ մտածում էի, թե ինչը կարելի էր ավելի լավ անել :

- Ձեր կերպարը ֆիլմում բացասական հերոսուհի է, կա արդյոք հերոսուհու մեջ այնպիսի գծեր որոնք օրինակելի կարող է լինել կամ ինչ-որ տեղ ուսուցանող:
- Եթե ես ինքս իմ մեջ չկարողանայի արդարացնել իմ հերոսուհուն ապա կարող էի ուղղակի հրաժարվել այս կերպարից: Վստահ կարող եմ ասել,որ ֆիլմը դիտելուց հետո հաստատ ցանկություն չի առաջանա անցնել այն ճանապարհով, որով անցել է իմ հերոսուհին: Այդքանով իսկ կարող եմ ասել, որ մենք կարողացել ենք ոչ թե պրոպոգանդել վատը այլ ընդհակառակը՝ հետ պահել այդ ճանապարհից:

- Իսկ եթե համեմատենք Ձեր և Ձեր կերպարին, ապա այս դեպքում ինչ պատկեր կունենանք:
- Կերպարն ինձնից շատ տարբեր է իր բնավորության գծերով, որոնք իմ գծերի հետ ոչ մի կերպ չեն հատվում:



- Ֆիլմի դեռ սկզբում դուք երկար վարսերով եք, որից հետո արդեն կերպարային փոփոխության եք ենթարկվում, և մինչ օրս այդպես եք հանդես գալիս Ձեր առօրյայում: Ում որոշումներ, ազատվել վարսերից և ստեղծել նման կերպար:
- Ամենահաճախ տրվող հարցն է այս ֆիլմից հետո: Ստացվեց այնպես, որ ֆիլմի նկարահանման սկզբում երկար մազերով էի, հետո նկարահանումները դադարեցվեցին նախապատրաստական աշխատանքների պատճառով: Այդ ընթացքում նկարահանվեցի Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարում, որտեղ սանրվածքի փոփոխություն պետք է արվեր: Հետո «Արթնացիր ֆիլմի նկարահանումների վերսկսելու ժամանակ վարսերս շատ կարճ կտրեցի, քանի որ ֆիլմում մի քանի ժամանակահատվածներ է ցուցադրվում, ուստի վարսերի կտրվածք ինձ կարող էի թույլ տալ:

- Արդյոք հաջողվեց Ձեզ կերտել այն կերպարը, որը ի սկզբանե Ձեզ վստահված էր:
- Իրականում հիմա միայն դրական կարծիքներ եմ լսում, բայց դա ինձ չի խանգարում քննադատորեն մոտենալ իմ աշխատանքին: Ես միշտ մտածում եմ, որ կարող էի ավելին, սակայն ինչ որ ցանկացել եմ փոխանցել հանդիսատեսին կերպարային առումով, ինձ թվում է ինչ-որ չափով հաջողվել է:
- Ինչպիսի ֆիլմ էր այն Ձեզ համար:

- Ինչպես արդեն նշեցի, ամեն մեկը յուրովի կընկալի այս պատմություն... Ինձ համար այս ֆիլմը նորություն է հայկական շուկայում:


- Արդյոք Ձեր ընտրյալը դեմ չէ որ դուք նկարահանվեք ֆիլմերում և սերիալներում:
- Եթե ինձ տեսնում եք ֆիլմերում նշանակում է, որ իհարկե դեմ չէ, սակայն յուրաքանչյուր գործնական առաջարկ ընդունելուց առաջ անպայման միասին ենք քննարկում:

- Երջանիկ համարում եք Ձեզ:
- Յուրաքանչյուր մարդ ունի երջանկության մասին իր պատկերացումը: Ես ունեմ ամեն ինչ ինձ երջանիկ համարելու համար:

- Երբ է նախատեսված Ձեր պսակադրությունը:
- Դեռ հստակ օր նշանակված չէ:
- Անցում կատարենք գործնական և կխնդրեմ ասեք  ինչ նոր առաջարկներ ունեք և կա այսօր ֆիլմ կամ սերիալ որում հանդես եք գալիս:
- Հիմնականում զբաղված եմ թատրոնով: Ներգրավված եմ մի քանի ընթացիկ ներկայացումներում, իսկ առաջիկայում թատերասեր հասարակությանը սպասվում են նաև պրեմիերաներ:


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ EXKLUSIVElife.com-ի և Տիգրան Նալչաջյանի անձնական արխիվից