«Նեմրա»-ն շուտով մենահամերգով հանդես կգա. խմբի անդամ Վանը խոսել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի և սպասելիք նորությունների մասին
- Տիեզերքում մեծ պայթյուն տեղի ունեցավ և առաջացավ Նեմրա մոլորակն ու Նեմրա խումբը
- Եթե ամփոփենք Դեպի Եվրատեսիլ նախագիծը ապա ինչպիսին էր այն:
- «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը հաջողված էր մեզ համար, քանի-որ մեր լսարանի թիվն անհամեմատելիորեն աճեց, մենք ծանոթացանք շատ հետաքրքիր մարդկանց հետ, ում հետ սիրով պահպանում ենք կապը նախագծից հետո և պարզապես լավ ժամանակ անցկացրեցինք:
- Դեպի Եվրատեսիլ նախագծից հետո եղան տարբեր հայտարարություններ, որոնք մեծ քննարկումների տեղիք տվեցին, ինչպես եք վերաբերվում այդ ամենին և արդյոք համաձայն եք այն մտքին, որ «իրեն հարգող կատարողը այլևս չի մասնակցի այս նախագծին»:
- Մենք նմանատիպ կարծիքների չենք հանդիպել, ամեն դեպքում եթե նախագիծը ինչ-որ առումով կարող է օգնել երաժշտին ավելի ճանաչվել, ինչո՞ւ չփորձել:
- Առաջիկայում սպասեք մեր մենահամերգին, իսկ մի փոքր ավելի ուշ հուսով ենք նոր տեսահոլովակների և 2-րդ ալբոմների:
- Որն է Նեմրայի ասելիքը:
- Եթե ասելիքը լիներ ընդհամենը մեկը, անիմաստ կլիներ մեր գործունեությունը: Մեր ամեն մի երգն իր առանձին իմաստն ունի և իմաստները բազմազան են, թե՛ անձնական, թե՛ գլոբալ:
Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ «Նեմրա»-ի անձնական արխիվից







