«Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են». Բաբկեն Չոբանյանը անձնական բացահայտումների մասին և ոչ միայն... - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են». Բաբկեն Չոբանյանը անձնական բացահայտումների մասին և ոչ միայն...


Դերասան՝ Բաբկեն Չոբանյանին հաճախ տեսնում ենք թատրոնի բեմում և լավագույն հայկական ֆիլմերում: 
EXKLUSIVElife.com-ը դերասանից փորձել է պարզել գործնական և անձնական որոշ գաղտնիքներ, բացահայտելով նաև սպասելիք նորությունները:


-Նկարահանվում եք ֆիլմերում և հանդես եք գալիս թատրոնում, կխնդրեմ ասեք, որն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Երկուսն էլ հոգեհարազատ են, մոտեցումներն են տարբեր, նրբություններ կան: Պարզապես առանց կինոյում նկարահանվելու հնարավոր է մասնագիտական որակները պահել, իսկ առանց թատրոնի ՝ դժվար է, գրեթե անհնար:

- Բաբկեն շատերին է ծանոթ Ձեր ձայնը, որը լսում ենք ամեն օր: Լինելով ծնունդով Գյումրիից արդյոք չեն եղել դժվարություններ բարբառի հետ կապված:
- Բարբառի հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են ուսանելուս տարիներին. Դերասանը բարբառի խնդիր չպիտի ունենա, ես էլ ամեն ինչ արեցի, որ այն խոչընդոտ չլինի



- Մինչ օրս ամենատպավորիչ ֆիլմը կամ դերը որ խաղացել, կերտել եք:
- Դերի տպավորիչ լինել, չլինելու մասին հանդիսատեսը կարող է խոսել, ոչ թե ես: Ես իմ բոլոր դերերն էլ սիրում եմ:

- Եթե ոչ դերասան ապա ինչ այլ մասնագիտություն կընտրեիք:
- Ժամանակ չի եղել դրա մասին լրջորեն մտածելու, որովհետև թատրոնն իմ կյանքում բավական շուտ է հայտնվել և ընտրելու առիթ չեմ ունեցել

- Խոսենք անձնական կյանքի մասին, կխնդրեմ ասեք որ փուլում է այն և ինչ է ընտանիքը Ձեզ համար:
- Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են, ուր ես միշտ շտապում եմ վերադառնալ:

- Որպես թատրոնի և կինոյի դերասան ինչ սպասենք առաջիկայում:
- Անելիքներ շատ կան, ծրագրեր, հիմնականում թատրոնի հետ կապված: Նոր ներկայացումներ: Ամենաթարմ նորությունը օրեր առաջ Կամերային թատրոնում կայացած «Սև արկղ» ներկայացման պրեմիերան է, շատ հետաքրքիր աշխատանք է



- Հաջողակ համարում եք Ձեզ և ինչ է հարկավոր հաջողության հասնելու և նպատակները իրականացնելու համար:
- Այո, բավականաչափ. Զբաղվում եմ իմ սիրած գործով. Դա քիչ չէ, իսկ նպատակներին հասնելու համար պետք է նախ երբեք չհանձնվել, անվերապահորեն հավատալ, որ կհասնեք դրան և իհարկե անդադար աշխատել ու կատարելագործվել:

- Կխնդրեմ ավարտեք հետևյալ նախադասությունս՝  «Կյանքը Ձեր համար անիմաստ կլիներ եթե... 
-  ... եթե ապրեի միայն ինձ համար»


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ