Արուս Տիգրանյանին հենց մենք ենք «աճեցրել» և միայն մեզ պետք է մեղադրենք - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արուս Տիգրանյանին հենց մենք ենք «աճեցրել» և միայն մեզ պետք է մեղադրենք



«Ինձ համար առնվազն տարօրինակ է, թե ինչու ենք դժգոհում, որ Արուսն արդեն անցել է սահմանները և որոշել անազատության մեջ գտնվողներին ծաղրել, քանի որ այդ «լիազորությունը» հենց մենք՝ ժողովուրդս ենք տվել:

Երբ Արուսը մեծից փոքր ծաղրում էր, դա բոլորիս կողմից ընդունվում էր և ոչ միայն ընդունվում, այլ նաև տարածվում` խրախուսելով իր արարքները։

Հ․Գ․ Ո՛չ զարմանալու, ո՛չ էլ զայրանալու առիթ կա․ նա անում է այն, ինչը դուր է գալիս մեր հասարակությանը։ Եթե մեր հասարակությունը պահանջեր ուսուցողական հաղորդում, ապա կցուցադրվեր հենց այդպիսի հաղորդում, իսկ այս պարագայում մեր հասարակությունը ստանում է այն, ինչ ցանկանում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է՝ Տիգրան Խաչիկյանը։