Դիտեք Հայկոյի՝ #ՍիրոՀավերժՔաղաք համերգը
Հին ու նոր երգեր, որոնք բոլոր ժամանակներում հիթ են դարձել և մինչ օրս սիրված են հանրության կողմից: Դուետ կատարումներ հայկական շոու բիզնեսի լավագույն կատարողների մասնակցությամբ: Գեղեցիկ շոու, հուզմունք այս ամենը մեկ տեղում և Հայկոյի համերգին:
Համերգին ներկա էին ամենավառ աստղերը և հայտնի մարդիկ` Ռուբեն Ջաղինյան, Էրիկ, Արամ MP3, Սարո, Ավետ Բարսեղյանը, Գագա և Նաիրա ամատունիները, Մարտին Մկրտչյան, Արմեն Պետրոսյան և պատվավոր հյուր ՀՀ Առաջին տիկին` Ռիտա Սարգսյան:
Ներկա էր նաև Հայկոյի կինը` Անահիտ Սիմոնյանը:
Համերգը ամբողջությամն արդեն հասանելի է Հայկոյի Յութուբի պաշտոնական ալիքում:





