«Ես կողմ եմ, որ երգը կատարվի միայն կենդանի հնչողությամբ». Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակի և հայկական երգը ճիշտ ներկայացնելու մասին. ՖՈՏՈՇԱՐՔ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես կողմ եմ, որ երգը կատարվի միայն կենդանի հնչողությամբ». Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակի և հայկական երգը ճիշտ ներկայացնելու մասին. ՖՈՏՈՇԱՐՔ


Երգչուհի՝ Սոնա Շահգելդյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում ներկայացված են նաև գեղեցիկ արծաթյա զարդեր: 
Այս անգամ ևս Սոնան ֆոտոշաքի առաջին լուսաբանումը բացառապես վստահել է՝ EXKLUSIVElife.com-ին:
Ավանդական այս զարդերում ներկայացված են նուռ, ծիրան և այլ հայկական էլեմենտներ: Տեսականու ներկայացնելը վստահվել է միայն Սոնա Շահգելդյանին, ում  հետ զրուցեցինք նոր ֆոտոշարքի, մարտի ության անակնկալների և սպասելիք նորությունների մասին:

Ֆոտոշարքում ցուցադրված է՝ Megerian Carpet-ի գեղեցիկ գորգերը, որում ներկայացնում են մեր հայկական մշակույթը: Ֆոտոշարքը  ամբողջովին հին ավանդական է: Այստեղ ընտրված հագուստը նույնպես իր մեջ ավանդական էլեմենտներ է կրում:

Ֆոտոշարքը իրկանացրել է լուսանկարիչ Հայկ Հարությունյանը,  հագուստի ոճաբան դիզայներն՝ Գեղամ Շերոյանն է, դիմահարդարումը՝ Քրիսինա Դանիելյանի, վարսահարդարումը՝ Արտ Հուր-ի /Meline’ Beauty Studio/, զարդերը՝ BorSAA jewellery-ի:



Խոսելով զարդերի մասին Սոնան չկարողացավ  զպել իր հիացմունքը, քանի որ կրել այդպիսի գեղեցիկ զարդեր շատ հաճելի է, և յուրաքանչյուր զարդում ներկայացված է հայկական շունչը և հոգին: 
Այս ֆոտշարքը տարբերովող է մյուսներից, քանի որ երգչուհին երբեք չի նմանակում իր ֆոտոսեսիաները մյուսներից, փորձում է ամեն անգամ ներկայացնել նորը:

Կանանց այս մեկ ամսյակի նվերը կարծես Սոնան արդեն իր երկրպագուհիներ և երգավեստը հավանողներ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվեր արեց, սակայն իրեն ևս գեղեցիկ անակնկալ է մատուցել իր ամուսինը:

«Բազմաթիվ նվերներ եմ ստացել մարիտի ութի կապակցությամբ, բայց առաջինը և սիրով լի նվերը դա եղել է ամուսնուց: Ցանկանում եմ շնորհավել կանանց մեկ ամսյակը, թե մեր հայ,  թե այն կանանց ովքեր գտնվում եմ Սփյուքում: Չեմ ցանկանում ասել, որ կանայք միայն մարտի ութին պետք է երջանիկ և անհոգ լինեն, ցանկանում եմ ասել, որ կանանց միշտ պետք է ուշադրություն դարձնեն ամբողջ տարի և  կապ չունի դա մարտի ութ է, թե այլ կանանցի տոն: Կանանց միշտ պետք է մեծարել և ուշադրության կենտրոնում պահել»,- ասաց Սոնան:

Խոսելով սպասելիք նորությունների մասին Սոնան ասաց, որ այս պահին բուռն աշխատանքային գործընթացի մեջ է, քանի որ արդեն սկսել է նոր երգերի ձայնագրությունները: 
«Նոր տեսահոլովակի աշխատանքները ևս սկսվել են: Շուտով կնեկայացնեմ մեր հին հայկական երգը,  այս անգամ Ջիվանու  երգացանկից՝ «Քանքարավոր ընկեր» երգը: Այս պահին չեմ ցանկանում անակնկալները շատ բացել: Իմ նպատակը եղել և կմնա ներկայացնել մեր հին հայկական երգը մաքրամաքուր տարբերակով: Ողջունում եմ նաև այն, որ փոփոխություններ ևս կատարվում է ու յուրաքանչյուրը իր տարբերակով է ներկայացնում հայկան երգերը: Բայց ես որքանով որ կարողացել եմ երգել եմ ճիշտ և հուզել մարդականց, ինչը փաստում է համացանցում կատարված գրառումները:
Ժողովդական այլ երգերը ևս կան որոնք պետք է ներկայացնեմ սիրով, քանի որ իմ պապիկս ժողովրդական երգիչ է եղել ու երգել է՝ Թաթուլ Ալթունյանի խմբում ու ես դրա համար հպարտ եմ: Ու իրենից ինչ-որ բան ինձ փոխանցվել է ու ես դրա համար շատ ուրախ եմ: Մեր ամբողջ ընտանիքը երաժիշտներ են, ինչը գալիս է գեներով», - ասաց Սոնան: 

Ըստ Սոնա Շահգելդյանի երգիչը կամ երգչուհին պետք է կատարի միայն կենդանի հնչողությամբ երգեր:
«Ես կողմ եմ, որ երգը կատարվի միայն կենդանի հնչողությամբ: Կոչումները ինձ համար այնքան էլ էական չեն, ամենակարևոր կոչումը և նվերը, դա ժողովրդի գնահատականն է: Չեմ ցանկանում խոսել նախորդ մրցույթների մասին, որտեղ եղել եմ առաջինը ու դա միայն հանդիսատեսի սիրո և համակրանքի արդյունքում է եղել և դա բնականաբար նրանից է, որ ես միշտ կատարել եմ կենդանի հնչողությամբ երգեր, ինչը շատ եմ կարևորում, քանի որ երգիչը պետք է կնեդանի երգի անկախ նրանից նա հիվանդ է, թե առողջ»,- եզրափակեց Սոնան:



  







Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ