Մխիթարյանը՝ «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
«Whoscored» մարզական-վիճակագրական կայքի հայ ֆուտբոլիստի գործողությունները գնահատել է 9,1 գործակցով, ինչը ամենաբարձրն է այս խաղի մասնակիցների թվում:
Ընդ որում, 1/8 եզրափակիչ փուլի 8 հանդիպումների արդյունքներով միայն երկու ֆուտբոլիստ են ավելի բարձր գնահատական ստացել, քան՝ Մխիթարյանը. Օկամպոսը («Մարսել», 9,4) և Ֆերնանդեշը («Սպորտինգ», 9,2):
Հիշեցնենք, որ «Միլանի» հետ խաղում դարձավ առաջին գոլի հեղինակը:





