Նանայի անակնկալը մայրերին. երգչուհին նոր տեսահոլովակ է նկարահանել՝ «Մայր իմ սուրբ ու բարի» երգի հիման վրա
Երգչուհի՝ Նանան կանաց տոնին ընդառաջ ներկայացրել է իր նվեր անակնկալը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և իր երգարվեստը հավանողներին:
Նանան Մոսկվայում նոր տեսահոլովակ է նկարահանել, որի առաջին լուսաբանումը երգչուհին բացառապես վստահել է EXKLUSIVElife.com-ին:
«Տեսահոլովակը նկարահանել ենք՝ «Մայր իմ սուրբ ու բարի» երգի հիման վրա: Տեսահալովակը նկարահանել է ռեժիսոր՝ Արմեն Թորոյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանն է: Արդյուքում ստացել ենք գեղեցիկ տեսահոլովակ, որը նվիրում եմ մեր սիրելի մայրերին» - մեզ հետ զրոյցում ասաց Նանան:
Երգի ժողովրդական գործիքավորումը կատարել է՝ Վարուժ Դիլբարյանը, ձայնագրությունը՝ «Ասպարեզ» ստուդիայի, մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի, վարսահարդարումը՝ Արմինե Բրոյանի, դիմահարդարումը՝ Արմինե Աբաջյանի:
Նանան մեզ է վստահել նաև տեսահոլովակի առաջին լուսանկարները:









