Դավթաշեն վարչական շրջանը մայիսյան հաղթանակները տոնեց բարձր տրամադրությամբ՝ հայտնիների և բնակիչների հետ
Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգում ուրախ տրամադրություն էր տիրում: Հայաստանի Առաջին Հանրապետության օրը միասին նշելու գաղափարը այգում էր հավաքել վարչական շրջանի բնակիչներին: Հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը հավաքվածներին փոխանցեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից շնորհավորանքներ օրվա առթիվ, այնուհետև ուրախ կատարումներով հանդես եկավ սիրված երգիչ-երգչուհիները`Արփի Շահնուբարյանը, Արթուր Մնացականյանը, Էլեն Գրիգորյաըն, Հասմիկ Բալասանյանը, Արծրուն Խանգելդյանը, Անահիտ Շահբազյանը, Խաչիկ Բեկյանը, Նարե Գրիգորյանը և Վլադիմիր Պողոսյանը:
Ի դեպ՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Արցախից (Ստեփանակերտից և Մարտակերտից) Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ։ Նրանք մի քանի օր կհյուրընկալվեն Դավթաշենում և կմասնակցեն էքսկուրսիաների ու տարբեր հետաքրքիր ծրագրերի։ Միջոցառումները կմեկնարկեն Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ժամը 15։30-ին, Դավթաշենի Կենտրոնական այգում տեղի ունենալիք համերգով։ Սիրով հրավիրում ենք:











