Խելահեղ SWAG TIME party Արմենիա Մարիոթ հյուրանոցում DJ Felini-ից /ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ/
Մայիսի 27-ին երաժշտական հեղեղ էր՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
Խելահեղ SWAG TIME party, որտեղ ասեղ գցելու տեղ չկար:
SWAG TIME party-ի կազմակերպիչը Վալերի Անանյանն /DJ Felini/ է ով երեկոն վերածեց իսկական տոնի:Երեկույթի մասնակիցները հյուրանոց էին ժամանել նախատեսված ժամից շուտ, իսկ մեկնարկից հաշված րոպեներ անց վայրը արդեն մարդաշատ էր:Հատկացված վայրում մարդկանց հոսքը այնքան շատ էր, որ ավելացվեց կահույքը:
Երեկոն հաջողված էր և դրական լիցքերով լի, ինչը փաստեցին ներկաները իրենց խոսքերով և ակտիվ մասնակցությամբ:
DJ Felini մեզ հետ զրույցում ասաց, որ ամառը լի է լինելու անակնկալներով իր կողմից կազմակերպված տարբեր երեկույթներով:
DJ Felini-ի հետ երեկույթին դրական լիցքերը ապահովեց նաև հատուկ հյուր DJ Arvin-ը:
Երեկույթի բացառիկ ինֆորմացիոն գործընկերը Exclusive.am էր, որը որսացել է SWAG TIME party-ի լավագույն դրվագները;





